Առասպելներ մարդու առաջացման մասին

Ապրելով 21-րդ դարում,տեխնոլոգիաներվ հարուստ և գիտությունների դարում, աշխարհում կա մի մեծ հարց՝ որտեղից և ինչից է առաջացել մարդկությունը։ Մինչև այսօր աշխարհում ըստ Չառլս Դարվինի գիտության նա առաջ է քաշում այն միտ,քը որ մարդն առաջացել է կապիկից։ Բայց իրականում ոչմի կապիկ մարդ չդարձավ ,թեպետ օրանդուտանգը  տեսակի կապիկը շատ նման է մարդու։ իսկ մարդու զարգացման մասին կարող եմ ասել այն, որ կար երեք փուլ ․

առաջին փուլ կապիկ,

երկրորդ փուլ  Homo erectus (ուղղահայաց մարդ) 

երորդ փուլ Homo sapiens(խելացի մարդ) 

Իսկ ահա թե ինչ են ասում առասպելները․
Աստվաց ստեղծեց  կավից իրպատկերով մի  էակ, և դրեց նրան մի գեղեցիկ պարտեզում, որի անունն էր Եդեմ։ Մարդիկ բաժանվում են երկու խմբի մի մասը ընդունում է գիտական տեսակետը, իսկ մյուսը ,որ մարդուն ստեղծել է աստված։

Հույները. Դևկալիոնն ու Պիրան՝ նրա կինը, հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են նոր մարդկություն հիմնել։ Դևկալիոնն ու Պիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Նրանք բոլորից շատ հավանել են հույն հերոսների՝ Թեսևսի, Պերակլեսի և ուրիշ կիսաստվածների մասին երգը։ Եվ երկրի վրա մարդկությունը վերստեղծվել է։ Դևկալիոնն ու Պիրան մեռել են, բայց նրանց մերժած երգող արձանները աստվածներից պահանջել են դատավարություն և արդարություն։ Աստվածները որոշել են դատավճիռ կայացնել՝ Դևկալիոնի ու Պիրայի որոշումը կշռելով։ Եվ ամուսնական զույգի որոշումը համարել են ճիշտ։ Հերոսներին գովերգող մարդկությունը երկրի վրա միակն էր։

Մեքսիկացիները (17-րդ դար). Այստեղ հին պաշտամունքի ու կաթոլիցիզմի խառնուրդ է ստացվել։ Աստված մարդուն ստեղծել է խեցեգործի կավից և դրել վառարան։ Բայց չափազանց երկար է թողել վառարանում։ Դրա համար էլ մարդը վառված ու սև է դուրս եկել։ Աստված համարել է, որ սխալվել է, և շպրտել է իր արարածը երկիր։ Սա ընկել է Աֆրիկայի վրա։ Սրանով Աստված չի բավարարվել և երկրորդ մարդուն է արարել, որին վառարանում շատ ավելի քիչ է թողել։ Մարդը վառարանից լրիվ սպիտակ է դուրս եկել։ Աստված էլի համարել է, որ սխալվել է։ Նորից մարդուն շպրտել է երկիր, սա ընկել է Եվրոպայի վրա։ Երրորդ անգամ Աստված որոշում է ուշադիր հետևել, թե երբ է պատրաստ լինելու իր արտադրանքը։ Սպասել է, մինչև մարդը ինչպես հարկն է՝ խարկվի մինչև ոսկեգույն դառնալը։ Այս անգամ հաջողության է հասել։ Եվ առանց շտապելու, շատ զգույշ տեղադրել է մարդուն Ամերիկայում։ Այսպես են ի հայտ եկել մեքսիկացիները։

Արաբները. Արաբները ունեն Հին կտակարանի տարբերակը։ Ըստ նրանց տեսության՝ մարդու ստեղծման համար հարկավոր է չորս տարբեր գույների՝ կապույտ, սև, սպիտակ ու կարմիր հող։ Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկում է դրանց հետևից։ Բայց հենց սա թեքվում է, որ հող վերցնի, հողը սկսում է խոսել և հարցնում է, թե ինչ է ուզում։ «Հող, որ Աստված կարողանա մարդ արարել»,- բացատրում է Գաբրիելը։ Հողը պատասխանում է. «Չեմ կարող դա թույլ տալ, որովհետև մարդն անկառավարելի կլինի և ինձ կկործանի»։ Գաբրիել հրեշտակը հաղորդում է սա Աստծուն։ Դրանից հետո Աստված ուղարկում է Միքայել հրեշտակին։ Նույն պատմությունն է լինում։ Նույն անհաջողությունը։ Հողը չի ուզում, որ մարդ ստեղծվի։ Հետո Աստված ուղարկում է Ազրայիլին, որը մահվան հրեշտակ էր։ Հողի փաստարկը նրան չի համոզում։ Այսպիսով՝ մարդը գոյություն ունի մահվան հրեշտակի շնորհիվ, դրա համար էլ մարդը մահկանացու է։

Բերված հողից Աստված արարում է Ադամին։ Բայց քառասուն տարի սա ոչինչ չի անում, պարզապես պառկած է մնում հողի վրա։ Հրեշտակը չի հասկանում, թե ինչու մարդը չի շարժվում։ Նա նայում է Ադամի բերանի մեջ, որ տեսնի՝ մեջն ինչ կա և ամեն ինչ հասկանում է։ Մարդու մարմնի մեջը դատարկ է լինում։ Հրեշտակը պատմում է սա Ատծուն, և Աստված որոշում է մարդուն հոգի տալ։ Ադամը կենդանանում է, և Աստված, որ նրան հողի, բնության, կենդանիների նկատմամբ առավելություն տա, իրավունք է տալիս անվանելու այն ամենը, ինչ շրջապատում է իրեն։ Միայն մարդն իրավունք ունի անուն տալու անգամ ոգիներին (ջիներին) ու լեռներին։ Եվ ամեն անգամ, հենց նա անուն է արտասանում, իրեն է ենթարկում այն, ինչի անունը տալիս է։ (Թաբառի, 9-րդ դարի արաբ պատմիչ, Աբբասիդների խալիֆայություն)։

Մոնղոլները. Մարդն արարվել է Աստծո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Նավախոները. Առաջ երկրի վրա ապրել են կիսամարդ-կիսագազանները։ Նրանք կտրել են երեք երկինք, որտեղից վտարվել են իրենց հիմարության պատճառով։ Ի վերջո իջել են երկիր, ուր չորս տեղական աստված՝ կապույտը, սպիտակը, սևը ու դեղինը, գալիս են, որ տեսնեն սրանց։ Աստվածները փորձում են շարժումներով սրանց մի բան սովորեցնել։ Բայց չմարդիկ ոչինիչ չեն հասկանում։ Այդ ժամանակ բոլոր աստվածները, բացի մեկից՝ սևից, թողնում գնում են։ Սևն այդ կիսամարդկանց ասում է, որ սրանք կեղտոտ ու գարշահոտ հիմարներ են։ «Մյուս աստվածները չորս օրից կգան,-ասում է,-լվացվեք, որ անցնենք մարդու արարման ծեսին»։

Աստվածներն իրենց հետ տարբեր առարկաներ են բերում, եղջերվի մորթիներ ու երկու հասկ եգիպտացորեն՝ դեղին ու սպիտակ։ Սպիտակից դուրս է գալիս տղամարդը, իսկ դեղինից՝ կինը։ Նրանք ծածկի տակ սիրով են զբաղվում և ծնում են հինգ զույգ երկվորյակներ։ Առաջին երկուսը հերմոֆրոդիտ էին, բայց մյուսները երեխաներ են ծնում, ու այդ երեխաները, եկվոր ժողովուրդների հետ են վերաամուսնանում։ Այսպես առաջանում է ժամանակակից մարդկությունը։

Ֆիլմ՝https://www.youtube.com/watch?v=WwPujumoAyg

Օգտվել եմ այս նյութից https://haso63.wordpress.com/2012/07/19/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC/

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑