ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1945-1988 ԹԹ

Թեեւ պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը չէր ավերվել, այնուամենայնիվ այն վերակառուցման եւ վերականգնման անհրաժեշտություն էր զգում, որովհետեւ պատերազմի ժամանակ ամբողջովին հարմարեցվել էր ռազմական արտադրության պահանջներին: 1945թ. հուլիսին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք ժողողովրդական տնտեսության վերականգման ու զարգացման մասին: 1947թ. դրությամբ ավարտվեց տնտեսության վերակառուցումը: Հայաստանի արդյունաբերության զարգացման տեմպերը ամենաբարձրերից էր ԽՍՀՄ-ում:
Հայաստանի արդյունաբերությունը հետագա զարգացում ապրեց 1950-ական թթ.: Այն բնորոշվում էր ծանր արդյունաբերության՝ գունավոր մետաղների արտադրության, մետաղամշակման, մեքենաշինության, հատկապես քիմիական արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության աճի բարձր տեմպերով: Հայաստանի արդյունաբերության միակողմանի զարգացումը՝ էներգատար եւ մետաղատար ուղղությունների եւ քիմիական արդյունաբերության զարգացումը ծանրացրեց հանրապետության բնապահպանական վիճակը, ստիպեց նոր հիդրոէլեկտրակայաններ հիմնել եւ անխնա օգտագործել Սեւանի ջուրը: Դրա հետեւանքով 1952թ. Սեւանա լճի կղզին վերածվեց թերակղզու:
1976թ. Մեծամորում գործարկվեց հայկական ատոմակայանը: Խիտ բնակչություն ունեցող Արարատյան դաշտում, սեյսմիկ գոտում նրա կառուցումը հետագայում շատերի կողմից գնահատվեց սխալ: Այնուամենայնիվ, այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:
1960-1970-ական թթ. Հայաստանում կառուցվեցին նոր քաղաքներ` Աբովյանը, Չարենցավանը, Քաջարանը, Ջերմուկը, վերակառուցվեցին Ալավերդին, Ղափանը, Արթիկը, Էջմիածինը եւ այլն:
Հետ պատերազմյան շրջանում աճեց Հայաստանի բնակչությունը: Դրան նպաստեց նաեւ 1946թ. սկսված հայրենադարձությունը: Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը, ինչպես նաեւ հայկական պատմական տարածքները Թուրքիայից վերցնելու եւ Հայաստանին միացնելու մասին ԽՍՀՄ ղեկավարության ցանկությունը խթանել էին սփյուռքահայության նոր հայրենադարձությունը:
1946թ. Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից եւ այլ երկրներից Հայաստան ներգաղթեցին 51.000 հայեր, 1947թ.` 35.000, 1948թ.՝ 10.000 հայեր: Հայրենադարձությունը շարունակվեց նաեւ հետագայում, սակայն բավական թույլ ձեւով: 1950-ական թթ. Հայաստան ներգաղթեց 4.000, 1960-1970-ական թթ.՝ 32.000 հայ: 1980-ական թթ. վերջից եւ հատկապես 1990-ական թթ. սկզբներից, կապված Հայաստանում սոցիալ-տնտեսական անապահովության` կենսամակարդակի անկման, իշխանական կամայականությունների, կաշառակերության երեւույթների խորացման հետ, հայրենադարձները, նրանց հարազատները եւ հարյուրհազարավոր տեղացիներ հեռացան հայրենիքից:
Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին ծանր հարված հասցրեց 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ Սպիտակի երկրաշարժը: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը՝ 1.130.000 բնակչությամբ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները եւ հարյուրից ավելի գյուղեր: Պաշտոնական տվյալներով զոհվեց 25.000 մարդ, 530.000-ը դարձավ անօթեւան: Լրիվ կամ մասամբ ավերվեցին 230 արդյունաբերական ձեռնարկություններ եւ արտադրամասեր՝ 82.000 աշխատատեղով: Երկրաշարժի հետեւանքով հանրապետությունում վնասվեց մոտ 9 մլն քառ. մետր բնակտարածություն, որը կազմում էր ընդհանուր բնակֆոնդի 17%-ը: Աղետը Հայաստանի տնտեսությանը ընդհանուր առմամբ հասցրեց 13 մլրդ ռուբլու վնաս:
Դրությունն անմխիթար, վայրիվերումներով լի էր հասարակական-քաղաքական կյանքում: Պատերազմից հետո բռնությունները ԽՍՀՄ-ում վերսկսվեցին: Հայաստանում 1945-1952թթ. շինծու մեղադրանքներով բռնադատվեց 2.946 մարդ: 1948թ. աքսորի կամ կրկին դատապարտման ենթակվեցին 1930-ական թթ. դատապարտվածները, որոնք նոր-նոր էին տուն վերադարձել: Հետպատերազմյան տարիներին ԽՍՀՄ կառավարությունն իրականացրեց ամբողջ ժողովուրդների եւ բնակչության առանձին խմբերի արտաքսում իրենց հայրենի բնակավայրերից դեպի հեռավոր շրջաններ: Ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում պետական անվտանգության մարմինները կազմեցին անբարեհույս տարրերի` նախկին դաշնակցականների, հայ լեգեոնականների, գերիների եւ նրանց ընտանիքների անդամների, նախկինում բռնաճնշման ենթարկվածների ընտանիքների անդամների ցուցակներ: 1949թ. հունիսի 14-ի առավոտյան խիստ գաղտնի պայմաններում Հայաստանից Ալթայի երկրամաս անժամկետ աքսորվեց մոտ 14.000 մարդ: Արտաքսվածների մեջ կային նաեւ որոշ հայրենադարձ հայեր, սակայն նրանց թիվը մեծ չէր: Ստալինի մահից հետո վերանայվեց նաեւ 1949թ. աքսորվածների հարցը, նրանք արդարացվեցին եւ իրավունք ստացան վերադառնալ իրենց բնակավայրեր:
Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում նկատելի էին նաեւ դրական երեւույթներ: Տարիներ շարունակ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունների կազմակերպումն արգելող խորհրդային վարչակարգը` 1945թ. արտոնեց կաթողիկոսական ընտրությունների կազմակերպումը: 1945թ. հունիսի 16-ին ս. Էջմիածնում գումարվեց Ազգային եկեղեցական ժողով, որին մասնակցում էին պատգամավորներ ԽՍՀՄ եւ արտասահմանյան թեմերից, օտարերկրյա հյուրեր: Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գեւորգ Զ Չորեքչյանը: Վերաբացվեցին մի շարք եկեղեցիներ եւ վանքեր: Եթե պատերազմի տարիներին գործում էր 4 եկեղեցի եւ 2 վանք, ապա 1945-1947թթ. 13 եկեղեցի եւ 4 վանք: 1955թ. սեպտեմբերին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Ռումինիայի թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Պալճյանը: 1955թ. հոկտեմբերի 2-ին Մայր տաճարում տեղի ունեցավ նորընտիր կաթողիկոս Վազգեն Ա-ի օծումը (1955-1994):
1970-ական թվականներից, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում սկսվեց տնտեսության եւ հասարակական կյանքի լճացում: Հետզհետե արմատավորվեցին կաշառակերությունը, պաշտոնյաների կողմից կատարվող անօրինականությունները: Հասարակական սեփականությունը դիտվում էր ոչ մեկին չպատկանող, որի հետեւանքվ մեծ ծավալներ ընդունեց պետական ունեցվածքի թալանը: Ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների եւ պետական լրատվամիջոցների նկատմամբ: Այս ամենը ի վերջո ծանր ներքաղաքական ճգնաժամի հանգեցրեց ԽՍՀՄ-ին:

Հայ ժողովուրդը հայրենական պատերազմի տարիներին-1941-1945թթ:

1941թ. Հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։  Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Սկսելով պատերազմը 1939թ․ Գերմանիան արդեն գրավել էր համարյա թե ամբողջ եվրոպան։  Հիտլերը ցանկանում էր վարել կայծակնային պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ։ Գերմանիան առանձ ձգուշացումի հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ ԽՍՀՄ միայնակ չէր պայքարում ֆաշիզմի դեմ։ ԱՄՆ-ը, Անգլիան, ֆրանսիան և այլ պետությունները համագործաքցում էին և այդպես ձևավորվեց երկրնարի հակաֆաշիստական խմբավորում։Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին,ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ Արտաշես բեղյանի),որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակինբարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան։

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին։Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտինև Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942 թթ. Կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10-րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմերը բաղկացած էին հայերից։ Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական-դիմադրական շարժման մասնակիցների շարքերում։ Նրանք մեծ թիվ էին կազմում հատկապես Ֆրանսիայում։ 1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը։ Մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օր։ 1945թ. Սեպտեմբերին Ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ-ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ։ Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ) հաղթանակով։Նման նպաստավոր ռազմաքաղաքական պայմաններում ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության մեջ բարձրացավ անցյալում Թուրքիայի զավթած հայկական տարածքների ազատագրման հարցը։1945թ. ապրիլին Խորհրդային Միության արտգործժողկոմատի պահանջով Հայաստանի արտգործժողկոմատը պատրաստել և նրան ներկայացրել էր զեկուցագիր՝ 1921թ. մարտի 16-ի պայմանագրով և մինչև այդ Թուրքիային անցած հայկական տարածքների, ինչպես նաև սփյուռքահայերի Հայրենադարձության հնարավորությունների մասին։ Միաժամանակ ԽՍՀՄ ղեկավարությունը ակնկալել էր վերափոխման ենթարկել Թուրքիայի պետական կարգերը, ինչպես այդ նա արեց Արևելյան Եվրոպայի երկրներում։ Սակայն մինչև գործի ձեռնարկումը իրադրությունը կտրուկ փոխվեց՝ տեղի ունեցավ ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումը (1945թ. օգոստոս), և Ստալինը հայտարարեց. «Ստամբուլի վրա արշավանքը չկայացնել մինչև ավելի լավ ժամանակներ»։

Սոցիալիզմ

Սոցիալիզմ կամ ընկերվարություն, տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։Սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն։ Կան սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը բնորոշում է բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։ Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է՝ ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էականորեն տարբերվում է։ Ոչ շուկայական սոցիալիզմի նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի կուտակումով և եկամտային համակարգով: Շուկայական սոցիալիզմը պահպանում է դրամական գների, արտադրության գործոնների շուկայի և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու նպատակի օգտագործումը՝ հանրային սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների գործունեության և դրանց միջև արտադրական ապրանքների տեղաբաշխման հետ կապված։ Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը կամ ուղղակիորեն վերահսկվում էին յուրաքանչյուր ձեռնարկության աշխատուժի կողմից կամ կուտակվում էին հանրությանը՝ ընդհանուր հանրային շահաբաժնի տեսքով։

Հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։ Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Սոցիալիստական հասարակության ձևավորումը

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էական տարբերվում է: Ոչ շուկայական սոցիալիզմ նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի ակումուլացիայով և եկամտային համակարգով։ Որպես տարբերություն շուկայական սոցիալիզմը հիմնված է գնագոյացման, շուկայի բաղադրեչների և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու ցանկության վրա, որպես եկամտի աղբյուր օգտագործելով հասարարակն սեփականություն հանդիսացող ընկերությունները և կապիտալի արդյունավետությունը բաժանվում է հասարակության միջև: Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը վերահսկվում է յուրաքանչյուր ընկերության ղեկավարության կողմից կամ հասարակական լայն զանգվածի կողմից:

Նէպը և դրա արդյունքները

Խորհրդային երկրում կիրառված ոազմակոմունիստական համակարգը առաջացնում էր ժողովրդական հուզումներ, ինչը ստիպեց բոլշևիկյան ղեկավարությանը անցում կատարել նոր տնտեսական քաղաքականության(Նէպ)։
Այն պետք է խթաներ տնտեսության զարգացմանը։
Գյուղատնտեսություն։ Արգելվեց հացահատիկի և այլ մթերքների բռնագրավումը, վերացվեց պարենմասնատրումը, ընդունեց պարենհարկի մասին օրենքը, ըստ որի, պետությանը տուրք վճարելուց հետո գյուղացին իրավունք ունի տնօրինել ստացած բերքի ավելցուկը։ Պարենհարկը գանձվում էր բոլոր տեսակի գյուղատնտեսական ապրանքներից։ 1923թ․ ընդունվեց գյուղմիասնական օրենքը, որը հնարավորություն էր տալիս պարենհարկը վճարել ցանկացած ապրանքով։
1920-ական թվականներին գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավման համար առաջացավ հողային քաղաքականություն։ Հողը բաշխվում էր 9 տարին մեկ և ըստ ծխերի անդամների թվի։ Արգելվում էր հողի առուվաճառքը, կտակելն ու գրավ դնելը։ Սակայն նեպի տարիներին այս հարցը ամբողջությամբ չլուծվեց, 1929թ․ շուրջ 40 հազար գյուղացի շարունակեց մնալ հողազուրկ։
Նէպի տարիներին սկսվեց արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնումը և նորերի կառուցումը։ 1923թ․ վերականգնվեցին Երևանի Արարատ գինու-կոնյակի գործարանը, կաշվի և մի շարք այլ գործարաններ։
1923-1924թթ պղնձաարդյունաբերության վերականգնման շնորհիվ, վերսկսվեց Կապանում պղնձի ձուլումը։
Արտադրանքի վաճառքից ստացված ֆինանսական միջոցները օգտագործվում էին աշխատավարձի բարձրացման և նոր սարքավորումների համար։ Աշխատավարձի չափը որոշվում էր ըստ կատարած աշխատանքի քանակի և որակի։
Նէպի կենսագործումը նպաստեց երկրի ճգնաժամի հաղթահարմանը։ 1928թ․ Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑